Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ավագանին նոր անդամ ունի․ ո՞վ է նա

Նոյեմբեր 19,2025 20:00

Քիչ առաջ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քաղաքական ուժի՝ «Մեր քաղաքը» խմբակցության ավագանու մանդատից հրաժարված, ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանի մանդատը տրամադրեց ընտրացուցակի հաջորդ համարին՝ Արտակ Հովսեփյանին։

Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու վերջին նիստը չէր կայացել քվորում չլինելու պատճառով, նիստին չէին ներկայացել ինչպես 14 մանդատ ունեցող ՔՊ-ականները, այնպես էլ ընդդիմադիր Նարեկ Միրզոյանը։ Ընդդիմադիրներին մեկ ձայն պակասել էր նիստը գումարելու համար․ 17 հոգու փոխարեն ներկա էին գտնվել 16-ը։

«Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը շարունակում է պնդել, որ Նարեկ Միրզոյանի վրա ճնշումներ չեն եղել (հիշեցնենք, որ երեք ամսվա ընթացքում նիստերի չկայանալու դեպքում ավագանին օրենքի ուժով լուծարվում է, ու ըստ էության Գյումրիում ընդդիմադիրների համար վտանգ կա իշխանությունը կորցնելու) և որ ավագանու մանդատից հրաժարվելն անձնական որոշում է։ Ավագանու նիստին չներկայանալը, ըստ խմբակցության ղեկավարի, պայմանավորված էր Նարեկ Միրզոյանի կնոջ առողջական վիճակով, հիվանդանոց տեղափոխվելով։

Ինչև, թե ո՞վ է Գյումրու ավագանիում Նարեկ Միրզոյանին փոխարինելու, Լիզա Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ավագանու նոր անդամ Արտակ Հովսեփյանը գործարար է։

Նրան բնութագրեց որպես իրենց թիմի համար վստահելի անձ ու  նվիրված գյումրեցի, որը իր բիզնես գործունեությունը հիմնել ու ծավալում է հարազատ քաղաքում։

Նշենք, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, Արտակ Հովսեփյանը համեստ ունեցվածքի տեր է։ Հայտարարագրի գրեթե բոլոր սյունակները դատարկ են․ որպես անշարժ գույք՝  նա նշել  է Գյումրու Անի թաղամասում գտնվող իր բնակարանը։ Շարժական գույք, թանկարժեք գույք, եկամուտներ չի հայտարարագրել։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930