Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ի ձգտումը իրա փորը կմնա»․ Արթիկի գաղութից դուրս գալուն պես՝ ասաց Գյումրու ավագանու մանդատից հրաժարված անդամը

Նոյեմբեր 19,2025 21:25

Գյումրու ավագանու «Կոմունիստական կուսակցության» մանդատից հրաժարված անդամ, ֆերմեր Տիգրան Ավագյանը, որի խափանման միջոցը երեկ փոխեց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ բանտային կալանքից ուղարկելով տնային կալանքի, ուշ երեկոյան Արթիկ քրեակատարողական հիմնարկից դուրս գալով՝ հայտարարեց, որ կալանավորումները կատարվել են քաղաքական նկատառումներով։

Դրանք, ըստ նրա, անարդար են, առնչություն չունեն իրավաբանության հետ։

Այս մասին իր էջում տեսանյութ է տեղադրել նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Մանդատից հրաժարվելու մասին էլ  Տիգրան Ավագյանն ասաց․«Ամսի 11-ին ավագանու նիստ ունեինք, ՔՊ-ներն ուզում են ամեն կերպ պռավալ տա, ձախողել, արհեստական ճգնաժամ ստեղծել։ Սրանք ուզում են քվորում չլինի, ավագանիներին կալանավորեն։

Իմ կալանավորումն էլ հենց դրա հետ էր կապված, որպեսզի ավագանու թիվը պակասեր, քվորում չլիներ, նիստերը տապալվեին։ Ես ասում եմ՝ ՔՊ-ի ձգտումը իրա փորը կմնա։

Ինչքան կալանավորված մարդ կա Հայաստանում, դա իր հետևանքները կունենա, ինչպես ասում են՝ մի դատիր, որ չդատվես, էսպես ռեպրեսիաներով երկիր չեն պահում, էս իշխանությունը՝ իր ղեկավարով, պիտի հասկանա, որ իշխանություն պահել ռեպրեսիաներով զուտ ժամանակի հարց է», -ասաց ֆերմերը։

Հիշեցնենք, որ Տիգրան Ավագյանին ու նրա եղբորը՝ Գևորգ Ավագյանին կալանավորել էին հոկտեմբերի 29-ին՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը Վարդանանց հրապարակում զանգվածային անկարգություններին մասնակից լինելու մեղադրանքով։

Տիգրան Ավագյանը, որը ավագանու անդամ պիտի դառնար կալանավորված Սեդրակ Սահակյանի փոխարեն, դեռ մանդատը չվերցրած՝ կալանավորվեց։ Նա ևս ստիպված եղավ հրաժարվել մանդատից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930