Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Սրբազանը տեսանյութերին առնչվող քրեական վարույթով որպես վկա հարցաքննվել է. News.am

Նոյեմբեր 19,2025 23:00

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը որպես վկա հարցաքննվել է տարածված տեսանյութերին առնչվող քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։

«Դրա առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում Արշակ արքեպիսկոպոսը հարցաքննվել է վկայի կարգավիճակում, դարձյալ պնդել է այն, ինչ ասել է հրապարակային՝ այսինքն, որ իր հետ որևէ առնչություն չունեն այդ տեսագրությունները»,- նշեց Բաբայանը։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ համացանցում տարածվել էին տեսանյութեր, որոնք վերագրվում էին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Վերջինս սակայն հերքել է դա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930