Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌՀ անդամը «ՀՅԴ-ի նկատմամբ քարոզել է ատելություն»՝ նշվում է Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու մասին «Հայաստան» դաշինքի նախագծում. «Հրապարակ»

Նոյեմբեր 20,2025 11:37

«Հայաստան» դաշինքը պահանջում է դադարեցնել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները։ ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանը, նույն ինքը` մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը, ըստ ընդդիմադիր պատգամավորների, խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքությունն ու զսպվածությունը, ինչը Սահմանադրությամբ է նշված։ Դաշինքը նրան ՀՌՀ անդամի լիազորություններից զրկելու նախագիծ է շրջանառել՝ ներկայացնելով իր պահանջի հիմնավորումները։ Ըստ այդմ՝ Հակոբ Մովսեսն Առաջին լրատվականին տված հարցազրույցում Հայ հեղափոխական դաշնակցությանը վիրավորող ու վարկաբեկող մի շարք արտահայտություններ է թույլ տվել, ինչպես նախագծում է նշվում՝ «ՀՅԴ-ի նկատմամբ քարոզել է ակնհայտ ատելություն»։ Հակոբ Մովսեսին պաշտոնազրկելու առաջարկի տեքստում մատնանշված են ՀՀ Սահմանադրության 197-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերը․ «ՀՌՀ անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Հրապարակային ելույթներում պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն։  Պայմաններից որեւէ մեկը խախտելու դեպքում ՀՌՀ անդամի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով»։

Հակոբ Մովսեսն այդ պաշտոնում ընտրվել է ԱԺ-ի կողմից՝ 2022 թվականի հունվարի 22-ին։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930