Լրահոս
Օրվա լրահոսը

Կփորձեն ժողովրդին զբաղեցնել ալյուրով կամ ասֆալտով, իսկ Ադրբեջանը կապահովի իր ռազմավարական առավելությունը. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 20,2025 12:13

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

1.5 տարի առաջ իշխանությունը հայտարարեց սահմանազատման աշխատանքների անհրաժեշտության մասին և դա Ադրբեջանի պահանջով սկսեց Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց գյուղերի հատվածում: Հետևանքը բոլորը գիտեն:

Դեռ այդ ժամանակ ասում էին, թե դա անխուսափելի գործընթաց է, որովհետև դա այն ճանապարհն է, որով Արծվաշենն է վերադարձվելու, 2021-23 թթ.-ին Ադրբեջանի` ՀՀ-ից խլած հատվածները:
Ադրբեջանը վերցրեց իրեն հանձնված գյուղերը, իսկ գործընթացը երկար ժամանակ է միայն կուլիսներում է ընթանում:
Ավելին, ոչ միայն պարզ չէ, թե դա ինչպես կընթանա, ըստ իրավիճակի Ադրբեջանն էլ ինչ կպահանջի, նույնիսկ պարզ էլ չէ, թե արդյոք դա ողջ ճակատով լինելո՞ւ է, թե՞ ոչ:

Ես կարծում եմ, որ Ադրբեջանն իր համար նպաստավոր ուղղություններում գործընթացը կիրականացնի, իսկ օկուպացված և իր համար ռազմավարական նշանակություն ունեցող հատվածների հարցը կպահի օդում կախված:

Այդ ընթացքում փաշինյանականները կփորձեն ժողովրդին զբաղեցնել ալյուրով, բրնձով կամ ասֆալտով, իսկ Ադրբեջանը կապահովի և կամրապնդի իր ռազմավարական առավելությունն ու դիրքավորումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930