Լրահոս
Օրվա լրահոսը

Telcell-ն ու Koreez-ն ընդլայնում են համագործակցությունը

Նոյեմբեր 20,2025 13:04

Telcell ընկերությունն ու Koreez կրթական ծրագիրն ընդլայնում են համագործակցությունը: Փոխըմբռնման հուշագրի առանցքում կրթության զարգացումն ու տարածումն է:

«Մենք Koreez կրթական ծրագրի հետ համագործակցության հուշագիր ենք ստորագրում և դրանով ավելի խորացնում մեր համագործակցությունը՝ վերածելով գործընկերային հարաբերություններն ավելի ռազմավարական համագործակցության: Մեր նախորդ համագործակցության փորձը բավական արդյունավետ էր: Եվ մենք շատ բարձր ենք գնահատում այդ համագործակցությունը»,- ասել է Telcell-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը:

Koreez-ը բավականին լուրջ ներդրում ունի երեխաների կրթության զարգացման գործում:

Տեխնոլոգիական ոլորտի առաջատար Telcell ընկերությունն իր սոցիալական պատասխանատվության շրջանակներում ևս մեծապես կարևորում է կրթությունը: Այս ընդհանուր նպատակն ունենալով՝ 2025-ին Telcell-ն ու Koreez-ը համախմբեցին ուժերը՝ երեխաների շրջանում խթանելու հատկապես մաթեմատիկայի նկատմամբ սերը: Koreez-Telcell-PhysMath մեծ մրցույթից մինչև տարբեր բլից մրցույթներ. անցած ճանապարհն ապացուցել է՝ ակնկալված արդյունքը տեսանելի է:

«Դրանով իսկ մենք այսօր դնում ենք այս կորիզն այն պարարտ հողի մեջ, որը ժամանակի ընթացքում ծիլեր է տալու: Կարծում եմ՝ հենց սա է այն ապագայի, լավ ապագայի, վառ ապագայի գրավականը, որը մենք այսօր ստեղծում ենք: Կրթությունը մեր հիմքում, առանցքում է, դրա տարածումը մեր նպատակներից կարևորագույնն է»,- նշել է Արտյոմ Ղազարյանը:

Telcell-ի գլխավոր տնօրենը հավատացած է՝ մրցույթների մասնակից երեխաների ոգևորությունը, նրանց հավատը, որ լավ կրթությամբ կարող են լավ ապագա կառուցել, ապացույց են, որ արված գործն իզուր չէ:

Telcell-ի և Koreez-ի համագործակցությունն այսուհետ ավելի ընդլայնված բնույթ կունենա: Ֆիզիկա-մաթեմատիկական ուղղությունն առանցքում ունենալով՝ այլ ուղղություններ՝ հումանիտար առարկաներ, ևս կընդգրկվեն ծրագրերում: «Այս համագործակցությամբ մենք զարկ ենք տալիս նոր ուղղությունների:

Սա կբերի նոր մրցույթներ, սա կբերի նոր խաղայնացված հնարավորություններ, սա կբերի ուսուցչի ներգրավվածության բարձրացման: Սա պարզապես պայմանագիր չէ, որ մենք միասին ստորագրում ենք, սա մի ամբողջ տեսլական է, որն իր ուժը ցույց տվեց և ապացուցեց ամբողջ տարվա ընթացքում: Երկու կառույցներ, համախմբելով իրենց ուժերը, հավատացած են, որ Հայաստանի ապագան կրթված հասարակություն, կրթված երեխաներ ունենալն է: Իսկ դրա հիմքերը դրվում են դեռ դպրոցից»,- ասել է Koreez կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը: Նոր համագործակցությունը, որ ենթադրում է 3 տարվա ռազմավարական ծրագիր, էլ ավելի կընդլայնի 2025-ի հաջողությունները:

«Սա ոչ միայն Koreez-ի համար է կարևոր, սա ընդհանրապես մեր հասարակության համար է կարևոր, որ կայացած, զարգացած ու տեխնոլոգիապես իրենց բարձր դիրքն ունեցող ընկերությունները կարևորեն կրթությունը, ինչպես դա արեց Telcell-ը: Մենք շատ շնորհակալ ենք մեր գործընկերոջը, որովհետև այն հավատը, որ Telcell-ն ունի կրթության հանդեպ, իրապես զարկ կտա մեր հասարակությանը՝ հենց կրթության ուղղությամբ»,- նշել է Սուրեն Ալոյանը:

Հաջորդ տարեսկզբից աշակերտները կարող են սպասել Telcell-ի և Koreez-ի համագործակցությամբ՝ ինչպես ավանդաբար անցկացվող, այնպես էլ նոր մրցույթների: Կլինեն բազում անակնկալներ:

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930