Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական գերատեսչությունների հանցավոր անգործության պայմաններում Ադրբեջանում պետական հրահանգով ՀՀ տարածքը կոչում են «Արևմտյան Ադրբեջան». Տաթևիկ Հայրապետյան

Նոյեմբեր 20,2025 13:34

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Թե՛ Իլհամ Ալիևը, թե՛ ադրբեջանցի այլ պաշտոնյաներ շատ ուղիղ տեքստով խոսում են այն մասին, որ խնդիրը հայերի և Հայաստանի հետ երբեք չի սահմանափակվել Լեռնային Ղարաբաղով։


Ավելին, նրանք խոստովանում են, որ քանի դեռ կար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իրենք ռիսկ չէին անում ակնհայտ զավթողական ծրագրերով հանդես գալ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

«Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը Իլհամ Ալիևի կողմից դրվեց շրջանառության մեջ Փաշինյանի կողմից Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ին։

Հայկական պատասխանատու գերատեսչությունների՝ երեք տարվա հանցավոր անգործության պայմաններում այսօր Ադրբեջանում պետական հրահանգով ՀՀ տարածքը կոչում են «Արևմտյան Ադրբեջան»՝ տերմին, որը չունի որևէ աշխարհագրական, փաստական, պատմական ու անգամ տրամաբանական հենք, բայց փոխարենը ունի հեռուն գնացող շատ վտանգավոր միտումներ, որոնք հնարավոր է կանխել խելացի ու կազմակերպված աշխատանքով, այլ ոչ թե հանրությանը խաբել «հաստատված խաղաղության» մասին ստերով…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930