Այսօր՝ նոյեմբերի 20-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մեկնարկել է Հայ արվեստի և մշակույթի համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի համագործակցությամբ։
Համաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Համաժողովը միտված է Հայաստանի և սփյուռքի միջև մշակութային համագործակցության շարունակական զարգացմանը, հայ արվեստագետների փոխճանաչելիության ընդլայնմանը, սփյուռքի մասնագետների ներգրավմամբ մշակութային քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը, և ամենակարևորը՝ հայկական մշակույթի ու արվեստի միջազգային հարթակներում ներկայացմանը և առաջ մղմանը։
Կարդացեք նաև
Իր ելույթում Զարեհ Սինանյանը նշել է. «Այս համաժողովը կոչված է դառնալու այն հարթակը, որտեղ կծնվեն նոր գաղափարներ, համագործակցություններ և երկարաժամկետ ազդեցությամբ ծրագրեր։ Վստահ եմ, որ այս երկու օրերի ընթացքում յուրաքանչյուր քննարկում, յուրաքանչյուր նոր կապ և յուրաքանչյուր ստեղծագործական փոխանակում մեծապես նպաստելու է մեր միասնական մշակութային արժեքների հզորացմանն ու միջազգային ճանաչելիության ընդլայնմանը»:
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ



















































