Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձամբ շատ բավարարված եմ, որ ամեն շաբաթ կարող եմ գնալ եկեղեցի, մասնակցել պատարագի, ծնկի գալ եւ մեղքերի թողություն ստանալ»․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 20,2025 13:55

«Վաղարշապատում ՔՊ կուսակցությունը եւ նրա թեկնածուն հաղթել են, եւ ցանկացած նման քաղաքական իրադարձություն լիցք է տալիս»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձավ եկեղեցու դեմ տարվող արշավին՝ նշելով․ «Ինչ վերաբերում է Մայր Աթոռն ազատագրելու գործընթացին, շատ տարբեր մեկնաբանություններ կան դրա հետ կապված։ Բայց Նոր կտակարանի ձեւակերպումը շատ պատեհ է, որը ես հաճախ եմ օգտագործում՝ «պիտի նայեք, պիտի նայեք եւ պիտի չտեսնեք»։ Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «Հայաստանում հիմա հոգեւոր նորոգման գործընթաց է տեղի ունենում»։ «Ես ուրախ եմ առաջին հերթին նրա համար, որ իմ հոգեւոր կյանքն այսօր լիարժեք վերականգնվել է, որովհետեւ ես այսօր չեմ գնում պատարագների որպես վարչապետ, որ նստում եմ այնտեղ փողկապով։ Ես այնտեղ գնում եմ որպես Հայաստանյայց Առաքելական եկեղեցու շարքային հետեւորդ։ Ես այսօր կարող եմ լիարժեք ապրել իմ հոգեւոր կյանքով, անձամբ շատ բավարարված եմ, որ ամեն շաբաթ կարող եմ գնալ եկեղեցի, մասնակցել պատարագի, ծնկի գալ եւ մեղքերի թողություն ստանալ։ Դա հանրահավաք չէ, պատարագ է»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930