Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը կարևորել է Հայ մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի նախաձեռնությունը՝ ուղղված հայկական մշակույթի ժամանակակից ներկայացմանը

Նոյեմբեր 20,2025 14:31

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի անդամներին՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Կիրկոր Աժտերխանեանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի մշակութային դաշտի զարգացման, հայկական արվեստի միջազգային ճանաչելիության բարձրացման և համաշխարհային մշակութային հարթակներում Հայաստանի ներկայությունն առավել ընդգծելու ուղիները։

Վարչապետը կարևորել է նախաձեռնությունը, որն ուղղված է հայկական մշակույթի ժամանակակից ներկայացմանը և միջազգային համագործակցության խորացմանը։

Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց ծրագրերը, միջազգային գործընկերների հետ համագործակցության նոր հնարավորությունները, ինչպես նաև մշակութային նախագծերը։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի մշակութային դիվանագիտության ամրապնդման, արվեստի ոլորտում նորարարական լուծումների խթանման կատարելագործման հնարավորություններն ու ռազմավարական ուղղությունները։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930