Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք որեւէ մեկից ավել գումար ենք վերցրել, այդ գումարը կվերադարձնենք»․ Փաշինյանը՝ ՊԵԿ-ին տված հանձնարարության մասին

Նոյեմբեր 20,2025 14:35

Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց այն մասին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ ՊԵԿ նախագահի առաջ խնդիր է դրել ապահովել հարկային մուտքերը, եւ հարկային ծառայություններն անցնել են «հարկային տեռորի»։

«2024-ին պակասուրդ չկա, եւ 2024 թվականի պակասուրդը լրացնելու հասկացություն գոյություն չունի։ Եթե որեւէ մեկը փաստ կունենա, որ պետությունն իր որեւէ ծրագիր չի կատարել, հլա կարելի էր մտածել, բայց նման բան չկա։ Հետեւաբար, չկա ձեր ասածի շարունակությունը։ Իմ հանձնարարականը մեր պետական մարմիններին հետեւյալն է՝ ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության որեւէ հարկ վճարող չպետք է հիմք ունենա ասելու, որ կառավարությունը կամ հարկային մարմիններն իրենցից գանձել են թեկուզ մեկ լումա ավել։ Սա շատ հստակ հանձնարարական է։ Բայց շարունակությունն է կա՝ ես ասում եմ, որ չպետք է նաեւ Հայաստանում լինի հարկային պարտավորություններից խուսափելու որեւէ մեխանիզմ կամ պրակտիկա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաշինյանն ասաց, որ տնտեսվարողներից այդ հարցերով բողոքի նամակներ ստացել է, նրանց կհրավիրեն քննարկման․ «Եվ եթե մեր կողմից ինչ-որ թյուրըմբռնում բացահայտվի, մենք անպայման կուղղենք։ Եթե մենք որեւէ մեկից ավել գումար ենք վերցրել, այդ գումարը կվերադարձնենք»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930