Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ռոստոմյանի տնային կալանքը չի երկարաձգվի

Նոյեմբեր 20,2025 14:39

Արա Ռոստոմյանի նկատմամբ դատարանը կիրառեց բացակայելու արգելք ու վարչական հսկողություն, վերացրեց տնային կալանքը: Դատարանը, միաժամանակ, արգելեց մեղադրյալին այցելել մարդաշատ վայրեր:

Հունիսի 26-ից կալանքի տակ գտնվող Արա Ռոստոմյանի՝ 44 օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հոր խափանման միջոցի հարցը քննելիս՝ խոսվեց նաև նրան՝ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելու թույլտվություն տալու մասին։

Փաստաբանը դատարանին պարզաբանեց, որ «առնվազն» բառը հայերենում ունի «ամենաքիչը, նվազագույնը» իմաստը, ոչ թե «առավելագույնը», ուստի, երբ նշվում է, որ նա առնվազն երկու անգամ իրավունք ունի այցելելու, դա նշանակում է ամենաքիչը երկու անգամ կարող է այցելել։

«Ցանկացած ծնողի համար Եռաբլուր չայցելելը իր հոգու կանչով ցանկացած պահի հավասարազոր է մահվան, հետևաբար քննարկելով Արա Ռոստոմյանի տնային կալանքի հարցը՝ խնդրում եմ հաշվի առնել, որ նրան երկու անգամ թույլատրելով այցելել Եռաբլուր, դուք նրան զրկում եք ոչ միայն ազատությունից, այլ կյանքի իրավունքից», -ասաց փաստաբանը։

Նա նաև նշեց, որ տնային կալանք չի կարող կիրառվել հայրենիքի համար ամենաթանկը տված անձի նկատմամբ։ Փաստաբանը նաև ասաց, որ պարոն Ռոստոմյանին դատարան բերելը դժվարացել է ոստիկանների պատճառով։ Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է ավելի նվազ խափանման միջոց կիրառել։

Դատարանը, ըստ էության, հաշվի առավ մեջբերված փաստարկները։

Հիշեցնենք՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվում են «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ սրբազանի և 17 աջակիցների նախնական դատալսումները։

Մանրամասն՝ ավելի ուշ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930