Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքի եւ հավաքների ազատությունը, որը նախատեսված է մեր օրենքներով, ամբողջովին կարծես պայթեց. Ռուբեն Մխիթարյան

Նոյեմբեր 20,2025 14:51

«Մեր ձեւով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանն ազատ է արձակվել իրեն մեղսագրվող հանցավոր արարքի հիմնավոր կասկածի բացակայության հիմքով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Լիանա Գասպարյանը:

«Հստակ արձանագրվել է, որ բացակայում է հանցավոր արարքի հիմնավոր կասկածը, եթե այդպես չլիներ, նրա նկատմամբ այլ խափանման միջոց կկիրառվեր», ասաց Գասպարյանը: Նրա խոսքով, Մխիթարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում մեկ ոստիկանի ցուցմունք է:

Անդրադառնալով Մխիթարյանի՝ ազատ արձակման վերաբերյալ դատարանի որոշումը մեղադրող կողմի բողոքարկելու որոշմանը՝ Գասպարյանն ասաց՝ թող հանգիստ բողոքարկեն. «Մենք այդ բողոքներին պատասխաններ կտանենք, անկախ ամեն ինչից պայքարելու ենք մինչեւ վերջ»:

Ռուբեն Մխիթարյանն էլ անդրադառնալով Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրվան՝ ասաց իրեն մի հարց է տանջում, եթե կար ձերբակալության որոշում, ինչու նախապես չէին ծանուցել: Նա անդրադարձավ նաեւ ի պաշտպանություն Ղուկասյանի եկած քաղաքացիների նկատմամբ նախաձեռնված հետապնդման գործերին. «Իշխանությունները նման ճանապարհով փորձում են մարդկանց վախեցնել: Խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, որը նախատեսված է մեր օրենքներով, ամբողջովին կարծես պայթեց: Տպավորություն է՝ եթե մի բան խոսես, կարող է քո վրա շատ թանկ արժենա, հասնի նրան, որ կալանավորվես»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930