Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն էլ լայաղ չի անում sms գրի դատավորներին, միանգամից հրապարակում են վճիռները»․ Իշխան Սաղաթելյան

Նոյեմբեր 20,2025 15:34

Մենք հույս չենք դնում իրենց խիղճը Նիկոլին հանձնած դատախազների եւ քննիչների վրա․ դատախազության մոտ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների ցույցից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ազատություն քաղբանտարկյալներին», «Դեմ ենք բռնապետությանը», «ՀՀ իշխանությունը ժողովրդավարությանն ու ազատ խոսքի թշնամիներն» են պաստառներով եւ կարգախոսներով է դատախազության մոտ ցույցն ընթանում։

«Այս իշխանությունների բռնություններին պետք է հակազդել ժողովրդի կամքով»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ համաձայնելով լրագրողի դիտարկմանը, որ այս պահին համարժեք չի հակազդեցությունը՝ «Բայց պիտի հասնենք դրան»։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ սա մեկանգամյա ակցիա չի, շարունակական գործողություններ են նախատեսվում։ Առաջիկա չորեքշաբթի օրը ԱԺ-ում լսումներ են հրավիրվելու քաղբանտարկյալների թեմայով, ԱԺ հայտարարության տեքստ կառաջարկվի ընդունել․ «Այսօր նաեւ դատախազին ենք հրավիրելու։ Գնացել՝ «Մարտի 1» էին բեմադրում, թող գա եւ պատասխանի հարցերին»։

Խոսելով դատաիրավական համակարգի եւ ընթացող դատերի մասին էլ՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանն էլ լայաղ չի անում sms գրի դատավորներին, միանգամից «Հայկական ժամանակում» հրապարակում են վճիռները, Civic.am-ի հրապարակումներով էլ գործերն են հարուցվում»

«Իմպիչմենթի մասով նոր բան չունեն ասելու, բայց կարծում եմ՝ ընդդիմադիր դաշտը միմյանց հետ պետք է աշխատեն օրակարգային հարցերի շուրջ՝ չթիրախավորելով իրար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։ Օրակարգային հարցերն են քաղբանտարկյալների թեման, Եկեղեցու դեմ պայքարին հակազդելը։ ՀՅԴ-ն հանդես է եկել այս օրակարգով միասնական աշխատելու նախաձեռնությամբ, առաջիկայում կհրապարակեն այն։ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ քաղաքական կոնսուլտացիաներ կսկսեն, իսկ նախնական զրույցներում շատերը դրական են արձագանքել նշյալ օրակարգով համատեղ աշխատանքին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930