«Հանրությունն ասելիք ունի այսօրվա Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ։ Այդ ասելիքը պետք է բարձր հնչի, քանի որ վաղը, երբ մենք մեր դասագրքերում, պատմության էջերում կարդանք՝ ինչ է կատարվել, և մեր լռությունը դրան զուգակցի, սա խայտառակությանը ևս մեկը կավելացնի»,- «Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Նրա համոզմամբ՝ այս անթույլատրելի վիճակը պիտի դառնա բոլորի համար ահազանգ, ղողանջի նման մի զանգ․ «Եկեղեցին էլ իր հերթին պետք է հնչեցնի եկեղեցու ղողանջի զանգը, որ վտանգված է, առկախված մեր եկեղեցու, մեր ինքնության գլխին՝ հանձին Նիկոլ Փաշինյանի ու իր վարած քաղաքականության։ Այն, որ նա չի էլ թաքցնում՝ ինչ է պատրաստվում անել, բոլորիս համար ակնհայտ է։ Եթե որևէ մեկին թվում է, որ հետ կկանգնի այս քայլերից, սխալվում է։ Նա գտնում է ինչ-որ թույլ օղակներ, մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով այլ կարծիք են ունեցել և նրանց միջոցով փորձում է պայթեցնել մեր ինքնության կարևոր մասը»։
«Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































