«Տարբեր ծառերի, թփերի հետեւից անարդարությունից խոսող եւ բողոքող մարդիկ պետք է միավորվեն»,- դատախազության մոտ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների ցույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա կարծում է, որ իրավապահ համակարգն իշխանության վերահսկողության տակ է, շատ քիչ մարդիկ կան, որ հրաժարվում են իշխանական հանձնարարությունները կատարել, բայց դա չի նշանակում, որ չպետք է պայքարել։
«Հարցաքննվել եմ վկայի կարգավիճակում, բայց այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,- ասաց Գառնիկ Դանիելյանը՝ պատասխանելով լրագրողի հիշեցում-դիտարկմանը՝ երբ Բագրատ սրբազանին եւ նրա աջակիցներին կալանավորվեցին, այդ ժամանակ արդեն խոսակցություններ կային, որ Գառնիկ Դանիելյանի եւ Իշխան Սաղաթելյանի մասով էլ իրավական գործընթաց է լինելու, գլխավոր դատախազն ԱԺ պետք է գար՝ ընդդիմադիր պատգամավորների դեմ քրեական վարույթ սկսելու եւ նրանց անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն ստանալու համար։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































