Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր կանգնեք ձեր երդմանն ու խոստմանը»․ քաղբանտարկյալների հարցով խորհրդարանական լսումներին մասնակցության նամակ-հրավեր փոխանցեցին գլխավոր դատախազություն

Նոյեմբեր 20,2025 16:30

«Մենք այստեղ ենք պահանջելու համար, որ գլխավոր դատախազությունը, դատախազները եւ քննիչները կատարեն իրենց սահմանադրական պարտքը, իրենց տված երդումը»,- գլխավոր դատախազության մոտ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների ցույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Արծվիկ Մինասյան

Նա դիմեց դատախազներին․ «Դուք երդում եք տվել, որպեսզի ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով անշեղորեն պաշտպանեք մարդու իրավունքները եւ ազատությունները, ՀՀ սահմանադրական կարգն ու անվտանգությունը, երդվել եք՝ ձեր գործունեությամբ բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումը եւ բարի համբավը։ Եկել ենք ձեզ ասելու՝ տեր կանգնեք ձեր երդմանն ու խոստմանը»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ցույցի մասնակիցները քաղբանտարկյալների հարցով խորհրդարանական լսումներին մասնակցության նամակ-հրավեր փոխանցեցին գլխավոր դատախազություն։

A protest action in support of all political prisoners took place in front of the Prosecutor General’s Office in Yerevan, Armenia

Այնուհետ, ցույցի մասնակիցներն այնուհետ երթով շարժվեցին Շենգավիթի դատարան, որտեղ ընթանում է «18 արդարների» դատը։

A protest action in support of all political prisoners took place in front of the Prosecutor General’s Office in Yerevan, Armenia

«Հանուն մեր քաղբանտարկյալ հայրենակիցների իրավունքների՝ պայքար», «Ոչ իշխանական ռեպրեսիաներին», «Ազատություն քաղբանտարկյալներին»․ վանկարկումը եւ հայրենասիրական երգերն ուղեկցեցին նրան ողջ ընթացքում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930