«Ավերում ենք դատարանը՝ ոտքի տակ տալով։ Շատ կուզենայի, որ գործողությունների վերածվեր այս հավաքը։ Այդ տեսակ երևույթների դեմ պետք է արձագանք լինի։ Երբ արձագանք չկա՝ իրենք լկտիանում են»,- «Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումի ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝ տասնյակ հասարակական, քաղաքական գործիչներ քննարկեցին հաղորդում՝ ուղղված գլխավոր դատախազությանը Նիկոլ Փաշինյանի կատարած հանցավոր գործողությունների մասին։ Ինչպես նաև քննարկեցին երկրում գոյություն ունեցող հիմնախնդիրները։ Հաղորդումը քննարկումների ավարտին կստորագրվի ու կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն։
Նա նաև ահազանգեց՝ չեք պատկերացնի՝ մարդիկ ինչքան են ինձ զանգում նաև փակ հաստատություններից՝ նշելով, թե ինչ վիճակ է․ «Շատ կուզեի, որ մեր համախմբումն այդ ամենին նաև արձագանքեր»։
Կարդացեք նաև
«Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































