Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես եկել եմ այստեղ խոսք հնչեցնելու, դիմացի հիմնարկից պատասխան ստանալու ակնկալիք չունեմ»․ Հովհաննես Խուդոյան

Նոյեմբեր 20,2025 16:52

«Ես եկել եմ այստեղ խոսք հնչեցնելու, դիմացի հիմնարկից պատասխան ստանալու ակնկալիք չունեմ»,-դատախազության մոտ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների ցույցի ժամանակ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Ըստ նրա, ՀՀ իրավական կառույցները դադարել են ՀՀ-ում օրենքը եւ իրավունքը պաշտպանելուց եւ վերածվել են առանձին խմբի քաղաքական նպատակներն ու շահերը պաշտպանողների, դարձել են մարդու իրավունքների դեմ՝ հետեւողական եւ չարամիտ գործող անձանց կողմից համակարգված քաղաքական հետապնդումների գործողությունների մասնակից։

Հովհաննես Խուդոյանն ասաց, որ քաղաքական հետապնդումների մասին խոսելիս պետք է նկատի առնենք մի էական հանգամանք․ դրանք կիրառվում են ոչ միայն քաղաքականությամբ զբաղվող անձանց նկատմամբ, այլ մեծամասամբ նաեւ անձանց դեմ, ովքեր քաղաքական գործունեություն չեն ծավալում, հանուն իշխանության պայքար չեն մղում, բայց անհաշտ են բոլոր անարդարությունների, պետականության հետեւողական կազմաքանդման գործողությունների հետ եւ բարձրաձայն են խոսում այդ մասին։

«Տարբեր տեսակի քարոզիչները հաճախ փորձում են հասարակությանը մոլորեցնել՝ ասելով, որ անձը չի կարող քաղաքական հետապնդման ենթարկվել, որովհետեւ այդ անձը չի զբաղվում քաղաքական գործունեությամբ, չի մասնակցում ընտրություններին, որեւէ կուսակցության անդամ չէ։ Բայց անձի իրավունքների ցանկացած սահմանափակում, որի շարժառիթը քաղաքական է, անձին դարձնում է քաղաքական հետապնդման ենթարկվող եւ քաղբանտարկյալ, եթե անձը ազատազրկված է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ցույցի մասնակիցները պահանջում են՝ դադարեցնել քաղաքացիների հետապնդումները, ազատ արձակել քաղբանտարկյալներին, դադարեցնել դատարանների նկատմամբ ճնշումները եւ ապահովել դատարանների անկախությունը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930