Նոյեմբերի 18-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև համագործակցության 2025-2027թթ. ճանապարհային քարտեզը:
Վարշավայում կայացել է Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի և Լեհաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Միխալ Բարանովսկու համանախագահության ներքո:
Շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած նիստի ընթացքում դիտարկվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տեղեկատվություն է փոխանակվել տնտեսական իրավիճակի և ներդրումային միջավայրի վերաբերյալ։
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրի, արդյունաբերության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլն ոլորտներում համագործակցության առանցքային հարցերը։
Կարդացեք նաև
Կառուցողական մոտեցմամբ նախանշվել են միջկառավարական հանձնաժողովի հետագա գործնական քայլերը՝ երկկողմ փոխադարձ տնտեսական համագործակցության ընդլայնման միտումով։
Հանձնաժողովի նիստի շրջանակներում կայացել է հայ-լեհական գործարար համաժողովը:
Լեհաստանում ՀՀ դեսպանություն


















































