Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ միայն սափրվելը, այլև Չորրորդ Հանրապետությունը Փաշինյանի ուղեղում PR գործողություն է, ռեբրենդինգ․ դրանով ուզում է իր ձախողումները ծածկել»․ Լևոն Զուրաբյան

Նոյեմբեր 20,2025 17:30

«Այսօր վտանգված է Հայաստանի Հանրապետությունը։ Այդ հանրապետությունը չգիտես ինչու համարակալել են։ Սա մի պետություն է, որն առանց համարի ունի անվանում՝ Հայաստանի Հանրապետություն։ Եթե այն անվանումը համընկնում է 1918-1920-ի անվանման հետ, դա չի նշանակում, որ դա նրա իրավահաջորդն է։ Անկախության հռչակագրով նոր պետություն է ստեղծվել, որի անունն է Հայաստանի Հանրապետություն։ Բայց ՔՊ խմբավորումն ընդունել է բանաձև, որով ասում են Չորրորդ Հանրապետություն ստեղծելու մասին։ Խոսքը վերաբերում է պետության՝ գոյություն ունեցող կազմավորումը լուծարելուն»,-«Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումի ժամանակ հայտարարեց «Արթուն ենք» շարժման գործիչ Էդգար Ղազարյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ սափրվելու հետ կապված գրառումներին, նշեց․ «Կան տղամարդիկ, որոնց կյանքում սափրվելը, լոգանք ընդունելը պատմական իրադարձություններ են, որոնց մասին պետք է բոլորն իմանան»։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության և դրա հետևանքների մասին՝ նա նշեց․ «Ստացվում է, որ Ադրբեջանի նախագահը գործող Սահմանադրությամբ հանդիսանում է այդ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության երաշխավորը։ Լսում է, որ իր երկրի Սահմանադրությամբ իր իրավազորության տարածքի 60-70 տոկոսը վերահսկում է մեկ այլ պետական կազմավորման կողմից, որը պետք է լուծարվի։ Իսկ այդ տարածքները Նիկոլ Փաշինյանը նկարագրել է աշխարհագրորեն։ Այս ամենն ասում եմ, որ ցույց տամ, որ վտանգված է մեր պետականության գոյությունը»։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ, շարունակելով Նիկոլ Փաշինյանի սափրվելու թեման, ասաց․ «Ոչ միայն սափրվելը, այլ Չորրորդ Հանրապետություն հասկացությունը ընդամենը Փաշինյանի ուղեղում PR մի գործողություն է, որի իմաստը ռեբրենդինգն է։ Ինքը դա անում է մի բանի համար՝ թաքցնելու այն նվաստացումը, պարտությունը, որ ինքը տվել է։ Իրեն թվում է՝ եթե մակերեսային փոփոխություններ կատարվեն, կամ նոր անուն դրվի մեր հանրապետությանը, դրանով կծածկվեն իր խայտառակ ձախողումները։ Ազգային պատմության մեջ նման հնարքները չեն անցնում»։

«Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930