Նոյեմբերի 19-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում հանդիպել է քաղաքապետ Դանիել Լուրիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Սան Ֆրանցիսկոյի միջև համագործակցության խորացման հնարավորությունները՝ անդրադառնալով մասնավորապես տնտեսական և բարձր տեխնոլոգիական ոլորտներին։
Դեսպանը քաղաքապետին առաջարկել է դիտարկել Երևան–Սան Ֆրանցիսկո քույր քաղաքներ նախաձեռնության հնարավորությունը, ինչպես նաև «Թումո» կենտրոնի բացման գաղափարը Սան Ֆրանցիսկոյում՝ որպես հեռանկարային կրթական նախաձեռնություն։
Քննարկվել են նաև համագործակցության ձևաչափերը Սան Ֆրանցիսկոյի գործարար խորհրդի հետ, ներառյալ հայկական և տեղական բիզնես համայնքների կապերի ընդլայնումը։
Հանդիպմանը մասնակցել են նաև NVIDIA-ի փոխնախագահ Ռեվ Լիբարիդյանը, Firebird AI ընկերության համահիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը, ինչպես նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։
Կարդացեք նաև
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն


















































