«Չի կարող հայն իր հայրենիքում բանտարկված լինել իր հայացքների համար, չի կարող հայն իր հայրենիքում կալանավորված լինել՝ իր նախնիների հավատամքը շարունակելու համար, չի կարող իր հայրենիքում հայը բանտարկված լինել, քանզի չի հանդուրժում այսօրվա ապազգային իշխանություններին։ Վերադարձնենք Հայաստանը՝ որպես մեր հայրենիք»,- դատարանի մոտ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների ցույցի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ դատարանի ներսում գտնվող մարդիկ «դատվում են ոչ մի բանի համար, կալանավորվել են, որովհետեւ հայ են եւ ոչ միայն այս շենքում, այլեւ Հայաստանի տարածքով սփռված այլ դատարաններում եւ կալանավայրերում փորձում են դատել հայկականությունն ու հային»։
Իսկ դատարանում ընթանում էր «18 արդարների դատը»։
«Ես միակը չեմ այսօր այստեղ, ով անցել է այդ զնդանների միջով եւ վստահաբար կարող է այնտեղ վերադառնալ, ինչպես յուրաքանչյուր հայ, ով չի վախենում խոսել իր ապրածի, զգացածի մասին․ այս հրապարակում են Լեւոն Քոչարյանը, Մամիկոն Ասլանյանը եւ այլք»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Դիմելով հավաքվածներին էլ՝ ընդդիմադիր գործիչն ասաց․ «Ձեր գոյությունը, ձեր ձայնը, ձեր խիղճը տալիս է արդյունք։ Որքան էլ բիրտ թվա իշխանական ռեժիմը, որքան էլ կույր թվան միջազգային ինստիտուտները, որքան էլ անհորդոր մնան դատական իբր անկախ իշխանությունները, ես ձեզ հավաստիացնում են, այն փաստը, որ դուք այսօր այստեղ եք՝ մեզ՝ քաղբանտարկյալներիս ուժ է տալիս՝ նստելու այնքան, ինչքան պետք է։ Պետք է ոչ թե դատարանին կամ դատարանին պատվեր տված Նիկոլ Փաշինյանին, այլ մեր հայրենիքին՝ մաքրվելու համար»։
Կարդացեք նաև
Նա նաեւ հայտարարեց՝ ամոթի օր է, որ հայն իր հայրենիքում դուրս է եկել՝ հայկականության համար պայքարի ելած մարդկանց իրավունքը պաշտպանելու համար։ Արմեն Աշոտյանի կարծիքով, կարելի է անգամ խելագարվել այս իրականությունից, բայց դա կլինի շռայլություն եւ որեւէ մեկն ընկճվելու, հուսահատվելու իրավունք անգամ չունի, քանի կա մեր հողը տրորող թշնամու ոտք։ Ասաց՝ կարող ենք գոռալ՝ ամոթ Եվրոպա, ամոթ ԱՄՆ, ամոթ Եվրախորհուրդ, ովքեր տասնամյակներ շարունակ այստեղ տասնամյակներ շարունակ հեքիաթներ էին պատմում եղբայրության, ազատության, սիրո եւ հավատարմության մասին, որոնք մերն են․ «Մարդիկ ովքեր այսօր դատարանում են կամ ՔԿՀ-ներում, հավատում են այդ արժեքներին եւ դեռ մեծ հարց է՝ ո՞վ է իսկական եվրոպացին, ո՞վ է իսկական քրիստոնյան, իսկական քաղաքակիրթ մարդը․ այս տիկի՞նը, թե՞ փողկապները կապած եւ օրապահիկ ստացող մարդիկ, ովքեր մի քանի օրով գալիս են Հայաստան, մի քանի էթնոգրաֆիկ լուսանկարներ են անում գործող ռեժիմի պարագլխի հետ եւ գնում են՝ ասելով՝ Հայաստանը ժողովրդավար է»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ իր ելույթում դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց․ «Նիկոլ Փաշինյան, դու էս պատերազմը կրվելու ես, չես կրելու»։ Գառնիկ Դանիելյանը վստահ է՝ մարդիկ կանգնելու են եկեղեցու կողքին եւ տապալելու են իշխանության ծրագրերը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































