Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է, լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից:
Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):


















































