Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերթը հասնում է Հայ առաքելական եկեղեցու իրավունքները պաշտպանելուն, ոչ մեկի ձայնը դուրս չի գալիս»․ Նինա Կարապետյանց

Նոյեմբեր 20,2025 19:07

«Խաղի կանոնները, որոնց մասին մենք խոսում ենք, մի մասը սահմանված են ոչ միայն մեր Սահմանադրությամբ, այլև միջազգային նորմերով սահմանված կանոններ են։ Մարդիկ ունեն խղճի ազատություն, եկեղեցիները պետք է ազատ լինեն։ Կանոնները դուք ես սահմանել, շատերի հետ աշխատել ենք իրենց խախտված իրավունքների հետ կապված, եթե մենք այդ կանոնների համար կռիվ ենք տվել, եկել, հերթը հասել է մեր ինքնության հետ կապված հայ առաքելական եկեղեցու իրավունքները պաշտպանելուն, ոչ մի միջազգային կառույց չի խոսում, ոչ մեկի ձայնը դուրս չի հալիս»,-«Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումի ժամանակ հայտարարեց «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը։

Նա հորդորեց հանրային խոսք ասող բոլոր մարդկանց հայտարարել այս մասին ու անպայման նշել միջազգային կառույցներին․ «Իրենք տաք տեղավորվել են՝ այդ թվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք այդքան ակտիվ չեն խոսում, կոշտ չեն քննադատում։ Տպավորություն է, որ սա քաղաքական պայքար է, կան քաղաքական ուժեր, որոնք իբր հավակնություններ ունեն, ռևանշիստներ են։ Տենց չի․ սա դասագրքային հետապնդում է նաև կրոնի հիմքով»։

Ըստ Նինա Կարապետյանցի՝ դիմադրության լավագույն ձևը սեփական օրակարգ ունենալն է․ «Քանի դեռ մենք արձագանքողի դերում ենք, մենք անընդհատ պարտվելու ենք։ Ոնց ասում են՝ այս «դնո» վիճակում Նիկոլ Փաշինյանն անպարտելի է։ Ոչ մեկս չենք կարող այդքան ցածր իջնել՝ հավաքական կերպարով էլ, ինչքան ինքն ի վիճակի է իջնել»։

«Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930