Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում առաջին դեպքն է, երբ նվազում է ծննդյան նպաստի չափը, ինչը հակասում է պետության սոցիալական պատասխանատվության սկզբունքին. Մանե Թանդիլյան

Նոյեմբեր 20,2025 21:21

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«2025 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին ծնելիության ցուցանիշը Հայաստանում հասել է պատմական ՑԱԾՐ մակարդակի։

Այս  ժամանակահատվածում ծնված երեխաների թիվը ամենացածրն է մեր նորագույն պատմության ընթացքում (ԽՍՀՄ տարիների հետ համեմատելը իմաստ չունի)։

10 տարվա կտրվածքով նվազումը կազմել է 20%։

Այս իրավիճակում կառավարությունը որոշել է փոփոխել ծննդյան նպաստի չափը՝ սահմանելով այն 500,000 դրամ՝ անկախ երեխայի ծննդյան կարգաթվից։

Ընթացիկ համակարգով նպաստներն էին՝

1-ին և 2-րդ երեխայի համար՝ 300,000 դրամ,

3-րդ և 4-րդ երեխայի համար՝ 1,000,000 դրամ,

5-րդ և հաջորդ երեխաների համար՝ 1,500,000 դրամ։

Այս փոփոխության հետևանքով ծնելիության խրախուսման համար կարևոր 3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան նպաստները նվազում են 2–3 անգամ, ինչը լուրջ բացասական հետևանքներ կունենա բազմազավակ ընտանիքներում և կարող է ավելի խորացնել աղքատությունը։

Հայաստանում սա առաջին դեպքն է, երբ նվազում է ծննդյան նպաստի չափը, ինչը հակասում է պետության սոցիալական պատասխանատվության սկզբունքին։

Ծնելիության խրախուսման և բնակչության աճի մասով առաջիկայում կներկայացնենք մեր մոտեցումները։

Լուսանկար՝ Արեգ Բալայան»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930