Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինան և Ռուսաստանը պետք է համաձայնեն «դժվար, բայց անհրաժեշտ» զիջումների՝ խաղաղության հասնելու համար. Ռուբիո

Նոյեմբեր 20,2025 22:40

«Ազատություն». Ուկրաինան և Ռուսաստանը պետք է համաձայնեն «դժվար, բայց անհրաժեշտ» զիջումների՝ խաղաղության հասնելու համար, x-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Նման բարդ և մահաբեր պատերազմի ավարտը պահանջում է լուրջ և իրատեսական գաղափարների քննարկում: Երկարատև խաղաղության հասնելը կպահանջի, որ երկու կողմերն էլ համաձայնեն դժվարին, բայց անհրաժեշտ զիջումների»,- գրել է պետդեպարտամենտրի ղեկավարը, հավելելով՝ այդ պատճառով ենք մենք մշակում և կշարունակենք մշակել այս պատերազմը ավարտելու հնարավոր գաղափարների ցանկ՝ հիմնվելով հակամարտության երկու կողմերի կարծիքների վրա»:

Այլ մանրամասներ Ռուբիոն չի հայտնել։

Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ ավելի վաղ հաղորդել էին, որ Վաշինգտոնը առաջարկների նոր փաթեթ է ներկայացրել Կիևին, ըստ որի՝ Ուկրաինան պետք է գնա տարածքային զիջումների, ինչպես նաև համաձայնի կրճատել իր զինծառայողների ու զինտեխնիկայի թիվը՝ անվտանգության երաշխիքների դիմաց։ Կիևը պաշտոնապես այս լուրերը դեռ չի հաստատել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930