Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենակիցների արժանապատիվ կենսապայմանների ապահովումը շարունակում է լինել պետության առաջնահերթություններից. Արսեն Թորոսյանը` ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումների մասին

Նոյեմբեր 20,2025 23:40

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել ՄԱԿ֊ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին ու նախատեսվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումների, սոցիալական բնակապահովման ընթացքի, ինչպես նաև կանանց տնտեսական հզորացման ծրագրերի վերաբերյալ։

📌 Անդրադառնալով Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ուղղությամբ իրականացվող սոցիալական աջակցության, բնակապահովման և զբաղվածության ծրագրերին՝ նախարար Թորոսյանը նշել է, որ հայրենակիցների արժանապատիվ կենսապայմանների ապահովումը շարունակում է լինել պետության առաջնահերթություններից։

Մոնիկա Սանդրին ևս բարձր է գնահատել ԱՍՀ նախարարության և UNHCR-ի միջև  ձևավորված արդյունավետ համագործակցությունը և այն զարգացնելու պատրաստակամություն է հայտնել։

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930