Լրահոս
Օրվա լրահոսը

Այգեկի մզկիթի ավերման փաստը լավ երևում է արբանյակային լուսանկարներից

Նոյեմբեր 20,2025 23:50

Դեռևս 2021 թվականի սկզբին ադրբեջանական կողմը ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ քանդել է Այգեկ (Կուբաթլուի շրջանի Յուսիֆլի գյուղ) գյուղի մզկիթը (նկ. 1):

Մզկիթի շենքը քանդել են ադրբեջանցի ճանապարհաշինարարները՝ կարծելով, որ դա վթարային գյուղական շենք է: Քննության ընթացքում պարզվեց, որ Ադրբեջանի պատասխանատու կառույցները տեղյակ չեն եղել այդ շենքի մզկիթ և պատմամշակութային արժեք լինելու մասին, ուստի չեն հետևել շենքի ճակատագրին:

Այստեղ զարմանալի է, որ դեռևս 2001 թվականին ադրբեջանական իշխանությունները Յուսիֆլի գյուղի մզկիթը ներառել են պահպանվող հուշարձանների ցանկում, իսկ 2020 թվականին՝ այդ տարածքների օկուպացիայից հետո կազմակերպել են լրագրողների այցեր:

 

Առավել զարմանալի է, որ ադրբեջանական կողմը հողային աշխատանքներ կատարելիս չի նկատել մզկիթի մուտքի բարավորի արաբատառ արձանագրությունը  (նկ. 2), իսկ շինության ներսում միհրաբ կոչվող խորշը (նկ. 3): Մզկիթի ավերման փաստը լավ երևում է արբանյակային լուսանկարներից, ինչը փաստվել է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամը։

Հարկ է նկատել, որ շփոթության և շինությունը քանդելու հիմնական պատճառը մզկիթի կառույցի տեսքն է: Պատմական Արցախի տարածքում գտնվող մզկիթները հիմնականում գյուղական մզկիթներն են: Սրանք կառուցվածքով պարզ աղոթատներ են, որոնք ունեն պարզ ճարտարապետություն, գրեթե աչքի չընկնող արտաքին տեսք: Հատակագծում, սովորաբար, ուղղանկյուն են և միանավ: Մզկիթները չունեն իսլամական աղոթատանը բնորոշ արտաքին տեսք:

Շինության  մզկիթ լինելու մասին հիշեցնում է որոշ դեպքերում մուտքի բարավորի վրայի արաբատառ արձանագրությունները, իսկ ներսում՝ միհրոբ կոչվող խորշը: Հավելենք, որ Արցախի գյուղական մզկիթները խորհրդային տարիներին գրեթե չեն ուսումնասիրվել, դրանցից շատերի մասին չկային փաստացի տվյալներ՝ լուսանկարներ, գծագրեր: Կարևոր է, որ սա փաստում են հենց ադրբեջանցի ճարտարապետները, ովքեր նաև նշում են, որ գյուղական մզկիթները հաճախ տարբերակելի չեն:

 

MONUMENT WATCH

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930