Իրավագիտակից քաղաքացի
Անշարժ կամ շարժական գույք գնելու, վաճառելու, վարձակալելու, ապրանքներ մատակարարելու, աշխատանքի ընդունվելու կամ այլ դեպքերում անհրաժեշտ է լինում փորձաքննության ենթարկել պայմանագիրը:
Իսկ ի՞նչ ենք հասկանում պայմանագրի փորձաքննություն ասելով:
Իրավական փորձաքննությունը գործընկերների կողմից կնքվող պայմանագրերի մանրակրկիտ վերլուծությունն է՝ իրավական ռիսկերը բացահայտելու եւ վերացնելու նպատակով:
Կարդացեք նաև
Այս գործընթացը երաշխավորում է, որ պայմանագրի բոլոր պայմանները համապատասխանում են գործող օրենսդրությանը, հաճախորդի շահերին եւ չեն պարունակում այնպիսի դրույթներ, որոնք հետագայում կարող են հանգեցնել ֆինանսական կորուստների կամ իրավական վեճերի:
Փորձաքննության հիմնական նպատակն է պաշտպանել վստահորդի իրավունքներն ու շահերը: Պայմանագրում յուրաքանչյուր մանրուք կարեւոր է, ուստի մասնագիտական ստուգումն անհրաժեշտ է բիզնեսի անվտանգության համար:
Պայմանագիրը պետք է համապատասխանի գործող օրենսդրությանը։ Փորձաքննությունն ապահովում է, որ դրույթները չհակասեն օրենսդրությանը կամ դատական պրակտիկային։
Պայմանագրերում հաճախ հանդիպում ենք անորոշ կամ երկիմաստ ձեւակերպումների, որոնք հետագայում կարող են տարբեր մեկնաբանությունների առիթ հանդիսանալ։ Իրավական փորձաքննությունը վերացնում է այդ խնդիրները՝ ձեւակերպելով հստակ եւ միարժեք նախադրույթներ։
Փորձաքննությունն օգնում է նաեւ խուսափել կողմերի միջեւ թյուրիմացություններից, նվազեցնում է դատական վեճերի ռիսկը եւ ստեղծում թափանցիկ ու ազնիվ գործարար հարաբերություններ գործընկերների միջեւ:
Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Իրավաբանական խորհրդատվության, ինչպես նաեւ պայմանագրերի կազմման ու փորձաքննության հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 35 հեռախոսահամարին:
«Առավոտ» օրաթերթ
20.11.2025


















































