Լրահոս
Ջրանջատում 1 օրով
Օրվա լրահոսը

Սփյուռքի և Հայաստանի տարաձայնություններ հիմքում հայկական ինքնության նկատմամբ երկու իրարամերժ մոտեցումների բախումն է՝ գրում է Independent-ի թուրքերեն տարբերակը. «Ազգ»

Նոյեմբեր 21,2025 10:35

Կ. Պոլսո «Հայ թերթ» կայքում արտատպված այս հոդվածը, որ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը, հրապարակվել է անգլիական Independent-ի թուրքերեն տարբերակի նոյեմբերի 5-ի համարում, ուստիեւ կարող է ժամանակավրեպ թվալ, սակայն՝ առաջին հայացքից միայն: Այն առումով, որ դրանում արծարծվող խնդիրները, ինչպիսիք են ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը, շարունակում են մնալ մեր հասարակության ուշադրության կենտրոնում, տեղիք տալով իշխանություն-ընդդիմություն բուռն բանավեճերի: Հեղինակը Օսման Գազի Քանդեմիրն է: Ահա թե ինչ է գրել նա.

«Երեկվա համարում անդրադարձել էի Իարայելի եւ սիոնիստական սփյուռքի տարանջատման մասին, իսկ այսօր անդրադառնում եմ Հայաստանի եւ հայկական սփյուռքի միջեւ առաջացած տարաձայնություններին: Այդ տարաձայնությունները չափազանց կարեւոր են տասնյակ տարիներ իր ուժը սփյուռքից առնող Իսրայելի եւ Հայաստանի համար:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018-ին իրականացրած «թավշյա հեղափոխությունից» հետո երկրում իշխանության գալը սփյուռքահայերի շրջանում մեծ ոգեւորություն էր առաջացրել: Սակայն 9 տարի անց 3 մլն Հայաստանի եւ 8-10 միլիոնանոց աշխարհասփյուռ հայության հարաբերությունները թեւակոխեցին պատմության մեջ թերեւս ամենալարված ժամանակաշրջանի:

Այդ լարվածության հիմքում ընկած է հայկական ինքնության նկատմամբ երկու՝ իրարամերժ մոտեցումների բախումը: Փաշինյանի պրագմատիկ պետականակենտրոն մոտեցումը բախվում է սփյուռքի պատմական հիշողության վրա հենվող թուրքական հողերը սեփական հողատարածք դիտարկելու իռացիոնալ գաղափարախոսության հետ:

Ղարաբաղ. բեկումնային կետ

Երբ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրվեց զինադադարի համաձայնագիր, դրանով հայերը կորցրեցին Լեռնային Ղարաբաղի գերակշռող մասը, ինչը մեծ ցնցում առաջացրեց սփյուռքում:

ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի Հայ հեղափոխական դաշնակցության շրջանակները սկսեցին «անձնատուր լինելու» մեջ մեղադրել Փաշինյանին:

Արեւմտյան ԱՄՆ-ի ՀՅԴ շրջանակներն իրենց մամուլում «Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերին ծառայելու» մեջ մեղադրեցին վարչապետին:

Թուրքիայի հետ նորմալացում. կարմիր գծի հատումը

Փաշինյանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացմանն ուղղված քայլերը պատճառ դարձան սփյուռքի խոշորագույն երկրորդ հակազդեցությանը:

2023-ին Փաշինյանի այցի ընթացքում Ստամբուլում արած հայտարարությունը, թե ինքը չի կարող ստանձնել աշխարհի բոլոր հայերի պատասխանատվությունը, սփյուռքում օտարվելու տպավորություն գործեց: Թերեւս ամենախոշոր ճգնաժամն առաջացավ 2025-ին Ցյուրիխում, որտեղ հանդիպմանը Փաշինյանը սփյուռքի ներկայացուցիչներին ասաց. «Պետք է վերագնահատել, թե ինչ եւ ինչու է տեղի ունեցել 1915-ին»: Նա դրանով մեծապես վիրավորել էր սփյուռքին:

Փաշինյանը իշխանության սկզբնական փուլում սփյուռքի քաղաքական ազդեցությունը Հայաստանում վերացնելու համար գործնական քայլեր էլ ձեռնարկեց, առաջարկելով երկրում լուծարել սփյուռքի նախարարությունը:

Հակոբ ՉԱՔՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ Ազգ շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930