Ադրբեջանի օգտին լրտեսության եւ պետական դավաճանության համար մեղադրվող ԱԳՆ հյուպատոսական բաժնի աշխատակից, դիվանագետ Աշխեն Ալեքսանյանը շարունակում է մնալ կալանքի տակ:
Դիվանագետի փաստաբանները խուսափում են խոսել դատարանում սկսված քննությունից: «Այս պահին կարող եմ մի բան ասել միայն, քանի որ նիստերը փակ են, իմ պաշտպանյալը մեղքը չի ընդունում: Արարքի մեջ առկա չէ այնպիսի գործողություն, որն իր մեջ պարունակի հանցակազմ»,- ասում է փաստաբան Տավրոս Գեւորգյանը: Նախկին պաշտոնյայի մյուս պաշտպանը՝ Աբգար Պողոսյանն ասում է, որ երկրում չէ, թեեւ ավելի վաղ խոստացել էր հայտարարություն անել այս գործով: Նա ասել էր՝ չկա Աշխեն Ալեքսանյանի դեմ օրինական որեւէ ապացույց, նա իրականում տուժող է, քանի որ կոպտորեն խախտվել են նրա իրավունքները։
Եվ իրոք, սկանդալի առաջին իսկ օրվանից երիտասարդ կնոջ անմեղության կանխավարկածը կոպտորեն խախտվեց: ԶԼՄ-ները գրեցին, որ կինը սիրային կապ է ունեցել ադրբեջանցու հետ, նրան տվյալներ է փոխանցել: Սիրային կապի վերաբերյալ տեղեկությունը ԱԳՆ նախկին աշխատակցի փաստաբանները ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում: Մնում է ենթադրել, որ մեր ԱԱԾ-ի համար սիրային կապը շարունակում է մարդկանց լրտեսության մեջ մեղադրելու միակ միջոցը լինել: Պատերազմից անմիջապես հետո տարբեր զինվորականների էին մեղադրում «Օդնիկլասսնիկի»-ով եւ այլ սոցցանցերով լրտես աղջիկների հետ սիրային կապեր հաստատելու ու նրանց գաղտնի տեղեկություն փոխանցելու մեջ, հիմա էլ անցել են կանանց:
Ի դեպ, Աշխեն Ալեքսանյանն ամուսնացած չէ: Բայց հանրությունն ուզում է գոնե մեկ իրական լրտեսի տեսնել, որին փողի դիմաց «վերբովկա» են արել, որը մի նորմալ «գաղտնի» տվյալ փոխանցած լինի, ոչ թե իր ֆոտոն՝ զորամասի տրաքած տեխնիկայի ֆոնին կամ որեւէ բարեմասնություն՝ ռուս աղջիկ գայթակղելու համար, կամ ինչ-որ առեղծվածային փաստաթղթեր, որոնք մարդը առանց վախենալու, բացահայտ իր հետ տանում է արտերկիր: Մենք էլ նայենք-ասենք՝ ինչ լավ է աշխատում մեր ԱԱԾ-ն: Բայց չկա ու չկա նման բացահայտում: Միայն ռոմանտիկ պատմություններ են, որոնք որոշ դեպքերում քիչ է մնում վերածվեն ամուսնության:
Կարդացեք նաև
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































