Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է ներկայացվել՝ օրերս դատական նիստերից մեկի ավարտից հետո արված արտահայտությունների համար:
Ինչպես հայտնել են Քննչական կոմիտեից, քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խուլիգանության հատկանիշներով:
2-րդ անձը նրա որդին է՝ Սպարտակ Ղուկասյանը։ Նա երկու ամսով կալանավորվել է:


















































