Լրահոս
Ջրանջատում 1 օրով
Օրվա լրահոսը

60-ից ավելի անձ քրեական հետապնդման է ենթարկվում, 40-ից ավելին՝ կալանքի տակ են՝ տարբեր խափանման միջոցներով․ պատճառները քաղաքական են

Նոյեմբեր 21,2025 12:38

Որեւէ հույս չունեմ, որ գլխավոր դատախազը ներկա կլինի լսումներին եւ պարզաբանումներ կտա․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած նախագիծը՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին։ Իսկ նոյեմբերի 26-ին ընդդիմադիր խմբակցությունները լսումներ են հրավիրել նույն թեմայով։ Երեկ նաեւ նամակ-հրավեր փոխանցվեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ լսումներին մասնակցելու համար։

Էլինար Վարդանյանը հիշեցնում է՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մեկ անգամ եղավ ԱԺ-ում, երբ քրեական հետապնդումներ սկսելու միջնորդություն էր ներկայացնում Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ եւ ներկայացրել էր խեղաթյուրված տեղեկություններ․ «Չեմ կարծում, որ լսումներին ներկա կգտնվի, որ շտկի իր կողմից ներկայացված խեղաթյուրված ինֆորմացիան»։

Լսումներին հրավիրվելու են նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչները, ովքեր, ըստ ընդդիմադիր պատգամավորի, տարօրինակ կերպով իներտ են Հայաստանում մարդու իրավունքների խախտումների նկատմամբ։

Էլինար Վարդանյանը տեղեկացրեց, որ 60-ից ավելի անձ քրեական հետապնդման է ենթարկվում քաղաքական դրդապատճառներով, 40-ից ավելի անձ կալանքի տակ է գտնվում՝ տարբեր խափանման միջոցներով․ «Բոլորի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումը շարունակվում է»։

Էլինար Վարդանյանն անդրադարձավ նաեւ երեկ՝ «18 արդարների» գործով կալանավորված Լիդյա Մանթաշյանին՝ ասելով, որ դատարանը պատժում է նրան՝ իշխանության հրահանգով։

Հիշեցնենք, Լիդյա Մանթաշյանի կալանքը երեկ ևս երեք ամսով երկարացվեց։ Իր խոսքում Լիդյա Մանթաշյանն ասել էր՝ իր նկատմամբ նման վերաբերմունքի պատճառն այն է, որ որոշ պաշտոնյաների մասին իր միջոցով տեղեկություններ են դուրս եկել։

Հարցին՝ «Հայաստան» դաշինքը պատրա՞ստ է հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին էլ են քաղբանտարկյալներ եղել, Էլինար Վարդանյանը պատասխանեց, որ իր գործունեության ընթացքում ինքը միշտ պայքարել է քաղաքական դրդապատճառներով հետապնդվողների իրավունքների համար եւ հավելեց, որ ՔՊ-ական իշխանությունը 2018-ին իշխանության գալով՝ այլ նպատակներ եւ սկզբունքներ էր հայտարարում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930