Նոյեմբերի 20-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է OpenAI-ի Գլոբալ բիզնեսի գծով փոխնախագահ Նեյթ Հարբաչեկի և Միջազգային քաղաքականության ու գործընկերությունների բաժնի ներկայացուցիչ Այվի Լաու-Շինդեվոլֆի հետ։
Քննարկվել են արհեստական բանականության կիրառման հնարավորությունները կրթության, առողջապահության, արդյունաբերության, ամպային ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում։
Դեսպանը կարևորել է OpenAI-ի հետ համագործակցությունը՝ որպես Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի զարգացման առանցքային ուղղություն։ OpenAI-ի ներկայացուցիչները հայտնել են, որ առաջիկայում հայկական կողմին կփոխանցեն համագործակցության վերաբերյալ իրենց առաջարկը։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն


















































