Լրահոս
Ջրանջատում 1 օրով
Օրվա լրահոսը

«Այսօր են մարդիկ բանտերում գտնվում։ Նախկինում երբեք երեք երկու արքեպիսկոպոս եւ մեկ եպիսկոպոս բանտարկված չի եղել»․ Էլինար Վարդանյան

Նոյեմբեր 21,2025 13:38

«Այս պահի դրությամբ որեւէ փաստական հիմք չկա այդ մարդկանց քաղբանտարկյալներ ներկայացնելու։ Քաղբանտարկյալներ հիմնականում Հայաստանում եղել են 2008 թվականի մարտի 1-ից հետո, ամենաշատն այդ ժամանակ է խոսվել քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանին դիմեց իշխող կուսակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Ըստ իշխող պատգամավորի, հենց այն ժամանակ է «դիմահար կրակով» Հայաստանում ժողովրդավարությունից հետընթաց եղել, երբ Երեւանում ոչ միայն 10 մարդ զոհվեց, այլ «սպանվեց ժողովրդավարությունը»։

Հիշեցնենք, խորհրդարանում քննվում է ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած՝ ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին հայտարարության նախագիծը։

Էլինար Վարդանյանը նկատեց՝ իշխանությունը հարցը կրկին տանում է նախկին-ներկա հարթություն եւ հավելելով, այն, որ նախկինում եղել են խնդիրները, որը ոչ ոք չի հերքում, չի նշանակում, որ այժմ պետք է չխոսել քաղբանտարկյալների առկայության մասին։

«Այսօր են մարդիկ բանտերում գտնվում։ Նախկինում երբեք երեք երկու արքեպիսկոպոս եւ մեկ եպիսկոպոս բանտարկված չի եղել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930