«Անձնական հարց է։ Եթե ճիշտ ու պատեհ կհամարի, բացառապես ինքը պիտի խոսի այդ մասին»,-փաստմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ մեղքեր է գործել, դրա համար գնում է պատարագների և հարցին՝ ըստ նրա՝ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի ամենամեծ մեղքը, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը։
ԲՏԱ նախարարը վստահեցրեց՝ ՔՊ-ում իրենք իրենց սխալները քննարկում ու վերլուծում են։
Լրագրողների դիտարկմանը՝ Արցախի հետ կապված իրավիճակը ճակատագրական սխալ չէ՞ իշխանության կողմից, քանի որ Արցախն այլևս հայկական չէ, ադրբեջանական է, Մխիթար Հայրապետյանն այսպես արձագանքեց․ «ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ Լրագրողներից մեկն արձագանքեց՝ Արցախը՝ ներառված, նախարարը հակադարձեց՝ իսկ ներառված չէ՞ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Հետո էլ, դիմելով լրագրողներին, ասաց․ «Դե, պատասխանեք հարցին՝ Ղարաբաղը ներառվա՞ծ է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Երբ խոսում ենք իմաստնանալու և սխալները գիտակցելու մասին, նաև այդ համատեքստում ենք խնդրում, որ նայեք հարցերին»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով այն փաստումներին, որ ՔՊ-ն՝ ՀՀ-ում իշխող քաղաքական ուժն է հանձնել Արցախն Ադրբեջանին, Մխիթար Հայրապետյանն ասաց․ «Պնդում են անում, որ ՔՊ-ն հանձնել է Ղարաբաղը, եթե նման պնդում եք անում, նաև պիտի փաստարկեք դա։ Աշխարհը և գլոբալ քաղաքականությունը կառավարվում է շատ կոնկրետ կանոններով։ ՀՀ-ն այս փուլում՝ առնվազն վերջին հինգ տարիներին, առաջնորդվում է խաղի այն կանոններով, որոնք սահմանված են աշխարհի կողմից։ Դա է պատճառ դարձել, որ այս ՀՀ-ի շուրջ ձևավորվում է վստահության բարձր մակարդակ»։
Մխիթար Հայրապետյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































