Լրահոս
Ջրանջատում 1 օրով
Օրվա լրահոսը

«Հայաստանում այսօրվա դրությամբ քաղբանտարկյալներ բացարձակապես գոյություն չունեն»․ վստահ է 2008-ի մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի քույրը՝ Անուշ Քլոյանը

Նոյեմբեր 21,2025 14:16

«Հայաստանում այսօրվա դրությամբ քաղբանտարկյալներ բացարձակապես գոյություն չունեն։ Դա ձեր կողմից սին ապատեղեկատվություն է, որն ուզում եք շրջանառել մեր երկրում»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի քույրը՝ ՔՊ-ական պատգամավոր Անուշ Քլոյանը։

Իշխանական պատգամավորի փոխանցմամբ՝ խոսելով երկրում քաոսի եւ բռնաճնշումների մասին, ընդդիմությունը ցանկանում է վախի մթնոլորտ ստեղծել երկրում։ Ինքը վստահ է, որ ընդդիմությունը սխալվում է․ «Մեր քաղաքացիները շատ լավ գիտեն՝ ով՝ ով է»։

Նախագիծը ներկայացնող Էլինար Վարդանյանն իշխանական պատգամավորին խորհուրդ տվեց՝ վախի մթնոլորտի մասին հարցնել այն քաղաքացիներին, ովքեր արդեն իրենք են իրենց գրաքննում, որ հանկարծ չարժանանան այն քաղբանտարկյալների ճակատագրին, ովքեր իրենց մեկ բառի համար հայտնվել են քրեակատարողական հիմնարկներում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած նախագիծը՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին։ Իսկ նոյեմբերի 26-ին ընդդիմադիր խմբակցությունները լսումներ են հրավիրել նույն թեմայով։ Երեկ նաեւ նամակ-հրավեր փոխանցվեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ լսումներին մասնակցելու համար։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930