Լրահոս
Ջրանջատում 1 օրով
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր պատգամավորների վարքագիծն ինձ մոտ լրացուցիչ հիասթափություն է առաջացնում. Էդգար Ղազարյան

Նոյեմբեր 21,2025 15:38

«Մեծ անելիք ունեն ԱԺ պատգամավորները, մասնավորապես այն 34 հոգին, որոնք հայտարարել են, որ այդ նախաձեռնության համահեղինակներ են: Նրանք պետք է նախաձեռնությունն առաջ մղեն: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու նախաձեռնության հեղինակները ոչ մի էական ջանք չեն գործադրում դրա համար: Մեր ընդդիմադիր պատգամավորների վարքագիծն, անկեղծ ասած, ինձ մոտ լրացուցիչ հիասթափություն է առաջացնում, որովհետեւ իրենք են նախաձեռնության հեղինակները: Հիմա տեսեք, ես նախապես հայտարարել էի, որ այսօր ընդունելության եմ, բոլորը գիտեն, որ եթե ՔՊ-ից են պատգամավորները, ուրեմն չեն գալու: 34 պատգամավորից մեկը կարող էր այսօր գալ այսօր աջակցություն ցույց տալու»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Արթուն ենք» շարժման գործիչ Էդգար Ղազարյանը՝ պատասխանելով իմպիչմենթի վերաբերյալ հարցին:

«Հիմա եթե ինձ չեն ընդունում, նշանակում է՝ նաեւ թույլ չեն տալու այս դռնից անցնել, իսկ պատգամավորին թույլատրելու են: Եվ եթե Հակոբ Արշակյանն այնտեղ նստած եւ ընդունելություն է անցկացնում, այն պատգամավորը, որը գար ինձ աջակցելու, հանգիստ կարող էր գնալ Հակոբ Արշակյանի մոտ ու փորձել պարզել, ասեր՝ չհասկացա, էդ ինչու չես ընդունելության արժանացնում: Բայց 5 ամիս է՝ ես գնում-գալիս եմ, ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի եկել այս գործընթացին գոնե տեխնիկական, կազմակերպչական աջակցություն ցուցաբերի: Ու իրենք գիտեն, որ ես դա անում եմ իմպիչմենթի թեմայով, մի նախաձեռնության, որի հեղինակը պաշտոնապես իրենք են:

Եթե իրենք իմպիչմենթը չեն իրականացնելու, մնացած բոլոր խնդիրները ո՞նց են ուզում լուծել, անկեղծ ասած՝ զարմացած եմ: Սա քաղաքական սխալ որոշումների հետեւանք է: Գլխավոր դատախազն իր ոտքով, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի հետ գնում է ԱԺ, պատրաստի իրենց ոտքով գալիս են աչքի առաջ: Իրենք այդ քննարկումներին չեն մասնակցում, հետո 2 օր հետո գնում ու ամբողջ խմբակցությամբ կանգնում են դատախազության պատի տակ…»,-տարակուսանք հայտնեց Էդգար Ղազարյանը:

«Ես որպես իմպիչմենթի գաղափարի, այդ խնդրի արդարացի լուծման ջատագով, իսկ հեղինակը ՀՀ Սահմանադրությունն է, իմ համեստ հնարավորությունների պայմաններում պատրաստ եմ ցուցաբերել ցանկացած աջակցություն այդ գործընթացին»,-ընդգծեց նա:

Ճեպազրույցն ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930