Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանկոֆոնիան յուրահատուկ հարթակ է խաղաղության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման խթանման համար. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Նոյեմբեր 21,2025 15:54

Նոյեմբերի 19-ին Կիգալիում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 46-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ի՞նչ հավակնություններ պետք է ունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը միջազգային նոր աշխարհակարգի վերաձևավորման գործընթացում» խորագրով փակ նիստին:

Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում բազմակողմ համագործակցության առջև ծառացած մարտահրավերներին և ընդգծել դրանց հաղթահարմանն ուղղված համարժեք արձագանքի ապահովման և համատեղ ջանքերի գործադրման, ինչպես նաև ավելի ամուր ու արդյունավետ միջազգային մանդատների ներդրման կարևորությունը։

ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը յուրահատուկ հարթակ է խաղաղության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման խթանման համար և ընդգծել ՖՄԿ առավել ակտիվ և արդյունավետ ներգրավվածության ապահովման կարևորությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներին և ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ վերահաստատելով խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված ՀՀ հանձնառությունը և ընդգծելով խաղաղության ինստիտուցիոնալացման ու վստահության մթնոլորտի կառուցման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում անդամ պետությունների ուշադրությանն են ներկայացվել նաև տարածաշրջանային ապաշրջափակման մանրամասները՝ հիմնված երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության վրա։

Անդրադառնալով 2026թ. Երևանում հյուրընկալվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը համատեղ աշխատանքներ իրականացնել համաժողովի ընթացքում ՖՄԿ-ի բարձր տեսանելիությունն ապահովելու ուղղությամբ։

Կոչ է արվել նաև ակտիվորեն գրանցվել 2027թ. Հայաստանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին։

ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930