«Ազատություն». Նախագահ Զելենսկին առաջիկայում Դոնալդ Թրամփի հետ կքննարկի ամերիկյան խաղաղության պլանը, հայտնում է Կիևը:
Նախագծով, որը հայտնվել է «Ազատության» տրամադրության տակ, ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տալիս Ուկրաինային, բայց որոշ պայմաններով, թե ինչ՝ չի նշվում։ Ուկրաինան պարտավորվում է չդառնալ միջուկային պետություն:
Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը անցնում են Ռուսաստանին և դե ֆակտո ճանաչվում ռուսական, Խերսոնում և Զապորոժիեում շփման գիծը սառեցվում է, տարածքների մի մասը դառնում է ապառազմականացված բուֆերային գոտի՝ դե ֆակտո Ռուսաստանի վերահսկողության տակ։ Կողմերը պարտավորվում են սահմաններն ուժով չփոխել։
Ուկրաինան նաև պարտավորվում է չմիանալ ՆԱՏՕ-ին, կրճատել զինված ուժերի թիվը: ՆԱՏՕ-ն պարտավորվում է զորք չտեղակայել Ուկրաինայում, Ռուսաստանն էլ՝ չհարձակվել Ուկրաինայի և Եվրոպայի վրա: ԱՄՆ-ն և Եվրոպան Ուկրաինայի վերակառուցման խոշոր ներդրումային փաթեթ կպատրաստեն, որին ռուսական սառեցված ակտիվներից 100 միլիարդ դոլար կհատկացվի, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն աստիճանաբար կվերացվեն:
Կարդացեք նաև
Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլի հետ քննարկել է խաղաղության նոր ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ համագործակցելու ուղիները։ Երեկոյան ուղերձում էլ բավական զուսպ է արտահայտվել նոր պլանի մասին, հայտնել է, որ ամերիկյան կողմին բացատրել է, թե ինչն է սկզբունքորեն կարևոր Ուկրաինայի համար, ապա նշել՝ պատրաստ են աշխատել նոր պլանի վրա:
«Ուկրաինային խաղաղություն է անհրաժեշտ, իրական խաղաղություն, որը չի խախտվի երրորդ ներխուժմամբ, արժանապատիվ խաղաղություն՝ այնպիսի պայմաններով, որոնք հարգում են մեր անկախությունը, ինքնիշխանությունը և ուկրաինացիների արժանապատվությունը։ Եվ հենց այս պայմաններն են, որ պետք է ապահովենք», – հայտարարել է Ուկրաիանայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































