Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռք է բերվել ԵՄ տաղանդների շտեմարանի ներդրման վերաբերյալ քաղաքական համաձայնություն՝ երրորդ երկրներից որակյալ աշխատուժ ներգրավելու համար

Նոյեմբեր 21,2025 19:33

Նոյեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովը ողջունել է Եվրոպական խորհրդարանի եւ Խորհրդի միջեւ ԵՄ տաղանդների շտեմարանի (EU Talent Pool) ներդրման մասին ձեռք բերված նախնական քաղաքական համաձայնությունը։

Գործարկվելուն պես ԵՄ տաղանդների շտեմարանը կդառնա առաջին համաեվրոպական հարթակը՝ նախատեսված ԵՄ-ից դուրս բնակվող աշխատանք փնտրողների շրջանում միջազգային հավաքագրումը հեշտացնելու համար: Տաղանդների շտեմարանին անդամ պետությունների մասնակցությունը կլինի կամավոր հիմունքներով:

Այս նոր հարթակը ԵՄ տարածքում գործող գործատուների համար կհեշտացնի ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից աշխատանք փնտրողների նույնականացումը եւ հավաքագրումը՝ ԵՄ-ում աշխատուժի պակասի առջեւ կանգնած մասնագիտությունների համար: Երրորդ երկրներից աշխատանք փնտրողները կկարողանան գրանցել իրենց պրոֆիլները հարթակում եւ ներկայացնել իրենց հմտությունները, որակավորումը, աշխատանքային փորձը եւ լեզուների իմացությունը:

Մասնակից ԵՄ անդամ պետությունների գործատուների թափուր աշխատատեղերը հասանելի կլինեն ԵՄ տաղանդների շտեմարանում, ինչը աշխատանք փնտրողներին հնարավորություն կտա գտնել իրենց հմտություններին համապատասխանող աշխատանքներ։

Կանոնակարգն այժմ պետք է պաշտոնապես ընդունվի Եվրոպական խորհրդարանի եւ Խորհրդի կողմից։

Կանոնակարգի՝ ուժի մեջ մտնելուն պես Հանձնաժողովը կմշակի հարթակը՝ այն հնարավորինս շուտ գործարկելու նպատակով։

 

EU NEIGHBOURS EAST

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930