Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի ազգային թանգարանին է նվիրել Ք. հ. 1-2-րդ դդ.. Արջակերպ գինու մատուցման անոթ, որի բնօրինակը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում

Նոյեմբեր 21,2025 19:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում այցելել է Ղազախստանի Հանրապետության ազգային թանգարան:

Վարչապետին ուղեկցել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը: Նիկոլ Փաշինյանը շրջել է թանգարանով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: ՀՀ վարչապետը գրառում է կատարել նաև պատվավոր հյուրերի մատյանում:

Վարչապետը Ղազախստանի ազգային թանգարանին է նվիրել Ք. հ. 1-2-րդ դդ.. Արջակերպ գինու մատուցման անոթ, որի բնօրինակը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում:

Այն պեղվել է Արտաշատ մայրաքաղաքի 8-րդ բլրի արհեստավորական թաղամասի ռիտոններով սրահից` 1980-ական թվականներին: Թաղամասի միայն այս սենյակից պեղվել են հարյուրավոր անոթներ, թասեր, գունազարդ ափսեներ, գեմմա և այլն:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930