Լրահոս
Օրվա լրահոսը

«Կնոջս ասեք, որ շատ եմ սիրում իրան»․ Գյումրիում տղամարդը ցանկացել է կախվել, բայց փոշմանել է

Նոյեմբեր 21,2025 20:25

Aravot.am–ի տեղեկություններով, Գյումրու 38-ամյա բնակիչներից մեկը նոյեմբերի 16-ին զանգահարել է ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ ցանկանում է վերջ տալ կյանքին՝ կախվել։

Նա ոստիկաններին խնդրել է կնոջը փոխանցել, որ նրան շատ է սիրում և թող իր մահվան մեջ թող ոչ ոքի չմեղադրի։

Տղամարդը ոստիկաններին հեռախոսով փոխանցել է, որ 16 տարի պայմանագրային ծառայող է եղել, պատերազմի մասնակից է, այս պահին գործազուրկ է։

Օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Խաչատրյանի գլխավորությամբ տղամարդուն հայտնաբերել ու բերել են Գյումրու ոստիկանության Մուշ բաժին։

Նա անկեղծացել է, որ գտնվում է սոցիալական վատ պայմաններում ու լինելով ոգելից խմիչքի ազդեցության տակ՝ նման ցանկություն է հայտնել, սակայն ոչ մի գործողություն չի կատարել։ Ստուգվել է տղամարդու սթափության աստիճանը՝ 1,399 մգ/լ։

Փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզի քննչական բաժին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930