Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը նոր հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Սեյրան Օհանյանի. «Փաստինֆո»

Նոյեմբեր 21,2025 23:30

Դատախազությունը նոր հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի։

«Փաստինֆո»-ն «Դատալեքս»-ից տեղեկացավ, որ  Օհանյանից բացի պատասխանողի կարգավիճակում են նաև Արշիկ Շլեպչյանը, Կարեն Սարգսյանը, Վարուժան Ապերյանը, Մհեր Շիրինյանը, Սեդրակ Սեդրակյանը, Աշոտ Գրիգորյանը, Գառնիկ Հայրապետյանը, Արտաշես Մխիթարյանը, Սուրեն Հարությունյանը։ Վերջիններս ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներն են։

Մասնավորապես, ինչպես «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնում են դատախազությունից, որ Սեյրան Օհանյանը, խախտելով ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 07-ի N 384-Ն որոշման 4-րդ կետի պահանջները, սեփականաշնորհումը թույլատրելու վերաբերյալ հանձնարարություն է տվել ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովին, որպիսի լիազորությամբ վերջինս օժտված չի եղել, իսկ Հանձնաժողովը, խախտելով նույն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, մասնավորապես բնակարանը սեփականության իրավունքով տրամադրելու համար զինվորական ծառայության բավարար ստաժի բացակայության պայմաններում, ենթարկվելով վերադասի ոչ օրինաչափ հանձնարարությանը, որոշել է թույլատրել ք.Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող անշարժ գույքի անհատույց սեփականության իրավունքի տրամադրումը։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930