Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը վերահաստատել է օրենսդիր մարմնի աջակցությունը Հայաստանի ինքիշխանությանն ու ժողովրդավարությանը

Նոյեմբեր 21,2025 23:55

Նոյեմբերի 20-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։

Դեսպանը հանգամանալից ներկայացրեց օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնությունները, «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ենթակառուցվածքային ծրագիրը և ընձեռնվող հնարավորությունները, Հայաստան-ԵՄ գործընկերության արձանագրած ձեռքբերումները, ինչպես նաև անդրադարձավ խորհրդարանական հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերին։

Դեսպան Բալայանն ընդգծեց խաղաղության հաստատման գործում ՀՀ կառավարության ջանքերը և այդ համատեքստում  «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը։

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը վերահաստատեց օրենսդիր մարմնի աջակցությունը Հայաստանի ինքիշխանությանն ու ժողովրդավարությանը։

 

Բելգիայում Հայաստանի դեսպանատուն / ԵՄ-ում Հայաստանի առաքելություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930