Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ 27 սենատորներ Ադրբեջանից պահանջում են ազատել հայ գերիներին

Նոյեմբեր 22,2025 10:20

27 ԱՄՆ սենատորներ՝ Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի նախաձեռնությամբ, նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ պահանջելով, որ ԱՄՆ կառավարությունը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ անմիջապես և անպայման ազատելու բոլոր հայկական ռազմագերիներիներին և քաղաքական գերիներին։ Նամակին աջակցել է նաև Սենատի Դեմոկրատական առաջնորդ Չաք Շումերը։ Այս մասին հայտնում է ANCA-ն։

Ադրբեջանը շարունակում է պահել հայ գերիներին՝ միջազգային իրավունքի խախտմամբ

Նամակում նշվում է, որ Ադրբեջանը պահում է առնվազն 23 հայ գերի, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահներ, նախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Ռուբեն Վարդանյան, Դավիթ Բաբայան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Դավիթ Իշխանյան և այլք։

Ըստ սենատորների՝ նրանք ենթարկվել են նվաստացումների և վատ վերաբերմունքի, իսկ Բաքվի դատարանում ընթացող դատավարությունները կասկածի տակ են դնում գործընթացի արդարությունը։ Կարմիր խաչի արտաքսումն էլ ավելի է վտանգում գերիների անվտանգությունը։

Սենատորների պահանջները

ԱՄՆ սենատորները կոչ են անում, որ ԱՄՆ իշխանությունները․

Պահանջեն բոլոր հայ գերիների անհապաղ ազատում։

Հաջողեն ապահովել միջազգային դիտորդների մուտքը դատավարություններին։

Կիրառեն Մագնիտսկու օրենքով պատժամիջոցներ Ադրբեջանի պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ։

Սենատորները զգուշացնում են

Նամակում նշվում է, որ ԱՄՆ-ի անգործությունը Ադրբեջանի հանդեպ կարող է վնասել Վաշինգտոնի հեղինակությանը տարածաշրջանում, հատկապես այն իրավիճակում, երբ Հայաստանը փորձում է ամրապնդել կապերը Արևմուտքի հետ։

Թարգմանությունը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930