Լրահոս
Օրվա լրահոսը

5.6 հա մակերեսով հողամասը վերադարձվել է Գավառ համայնքին

Նոյեմբեր 22,2025 11:44

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 434 միլիոն 700 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 35 հա և 69 միլիոն 727 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 5.6 հա մակերեսներով հողամասերի նկատմամբ:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ 2011 թվականին Գավառ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով ՍՊ ընկերության կողմից հողամասերն արդյունաբերության նպատակով օգտագործելու մասին, 5.6 հա մակերեսով հողամասը 473 հազար դրամով օտարել է ՍՊ ընկերությանը` որպես վարելահող՝ առանց փոփոխելու հողամասի նպատակային նշանակությունը:

Քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ նույն ՍՊ ընկերության և Գավառի քաղաքապետարանի միջև կնքվել է պայմանագիր, որով ՍՊ ընկերության ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է տրամադրվել Գավառ համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ 434 միլիոն 700 հազար դրամ կադաստրային արժեքով 35 հա մակերեսով հողամաս: Հողամասը վարձակալության է հանձնվել տարեկան 74 հազար 497 դրամով:

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գավառի նախկին համայնքապետ Գ.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), ավագանու 10 անդամների, համայնքապետարանի իրավաբանի, ինչպես նաև ՍՊ ընկերության տնօրենի, ընկերության աշխատակցի նկատմամբ՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելը):

Քրեական վարույթի շրջանակում 5.6 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին, հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը, իսկ 35 հա մակերեսով հողամասի վերաբերյալ պայմանագրի հիման վրա կնքված վարձակալության իրավունքը ուժը կորցրած է ճանաչվել. հողամասը վերադարձվել է Գավառ համայնքին:

Մեղադրյալների կողմից ամբողջությամբ վերականգնվել է համայնքին պատճառված վնասը՝ 3 միլիոն 964 հազար դրամը:

Դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալների նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930