Լրահոս
Օրվա լրահոսը

Տանը լուռ նստելու և բանտ գնալու իրենց հերթին սպասողներն ունեն մեկ ճանապարհ` ճշմարտությունն ասելու և որոշակի առումով մեղմելու այն խորը ցավը, որն առկա է հասարակության ներսում. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 22,2025 12:40

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Մինչ հասարակությունը քննարկում է 44-օրյա պատերազմի տարբեր դրվագներն ու փնտրում իր հարցադրումների պատասխանները, դրա որոշումներին և մանրամասներին տիրապետող բարձրաստիճան զինվորականների ճնշող մեծամասնությունը լռում է:

Ավելին, նրանցից ոմանք այս իշխանության ստեղծած հանձնաժողով էլ գնացին կամ դրա պատրաստակամությունն էլ հանձնեցին, սակայն հարկ չհամարեցին դրա մասին խոսել հասարակության առաջ:

Լռողներից Ջալալ Հարությունյանին որպես «վարձատրություն» բանտ ուղարկեցին, շատերը տարբեր քրեական գործերով են անցնում, սակայն թեմայից տեղյակ զինվորականներից մի քանիսն են խոսել, այն էլ` խիստ սահմանափակ չափով:

Տանը լուռ նստելու և բանտ գնալու իրենց հերթին սպասողներն ունեն մեկ ճանապարհ` ճշմարտությունն ասելու և որոշակի առումով մեղմելու այն խորը ցավը, որն առկա է հասարակության ներսում:

Թե չէ իրենց ենթակա հրամանատարներին, զորքին իշխանությունն ինչում ասես չի մեղադրում, զրպարտում, վիրավորում է, իսկ իրենք տարօրինակ լռություն են պահպանում` դրանով ապահովելով իշխանության լկտիությունն ու քողարկում իրական հանցագործությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930