«Շատ հասկանալի է, վերնագիրն ասում է՝ ինչի մասին է խոսքը»,- հարցին՝ հասկանալի՞ է՝ ինչու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարզահամերգային համալիրում հավաք հրավիրել, համալիրի մուտքի մոտ լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀ Կրթության և գիտության նախկին նախարար Վահրամ Դումանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր վաղ առավոտից պետական մարմինների ներկայացուցիչները շտապում են Մարզահամերգային համալիր։
Նա ասաց, որ տպավորությունների մասին կխոսի հանդիպման ավարտից հետո։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ Չորրորդ Հանրապետության գաղափարախոսության մասի՞ն է լինելու հավաքը, ի՞նչ կարծիքի է՝ դրա անհրաժեշտությունը կա՞, Վահրամ Դումանյանը պատասխանեց․ «Եկեք չգուշակենք, ավարտվի, կասենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































